Աշխարհի հեղինակավոր գիտնակնները ԵՄ-ից պահանջել են պահպանել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i92442-Աշխարհի_հեղինակավոր_գիտնակնները_ԵՄ_ից_պահանջել_են_պահպանել_ՀԳՀԾ_ն
Աշխարհի 200 հեղինակավոր գիտնականներ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանուին հղած բաց նամակում միությունից պահանջել են առավել մեծ ջանքեր գործադրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2018 12:09 Asia/Tehran
  • Աշխարհի հեղինակավոր գիտնակնները ԵՄ-ից պահանջել են պահպանել ՀԳՀԾ-ն

Աշխարհի 200 հեղինակավոր գիտնականներ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանուին հղած բաց նամակում միությունից պահանջել են առավել մեծ ջանքեր գործադրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու համար:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ 200 քաղաքագետներ համալսարանի դասախոսներ ու ակադեմիկոսներ, այդ թվում Նուամ Չամսին, բաց նամակ են հղել Ֆեդերիկա Մոգերինիին, որում միությունից պահանջել են երաշխավորել Միջուկային համաձայնության ձեռքբերումների հետ կապված Իրանի քաղաքական ու տնտեսական շահերի ապահովումը:

Նամակում նշված է, որ չնայած այն փաստին, որ Դոնալդ Թրամփը հրաժարվեց միջուկային համաձայնությունից, սակայն ՀԳՀԾ-ն ապացուցեց, որ դիվանագիտությունը մեծ հնարավորություններ ունի:

Գիտնականները գրել են, որ Իրանի ժողովուրդը ձգտում է դիվանագիտական լուծումների և խաղաղության և այժմ միջազգային հանրության պարտականությունն է ապացուցել, որ իրականացնելու է իր հանձնառությունները: