Քաղաքական ճգնաժամ Իտալիայում՝ վարչապետը մերժեց կառավարության ձևավորման առաջարկը
Իտալիայի նորանշանակ վարչապետ Ջոզեփե Քոնթեն մերժեց այդ երկրի նախագահ Սերջիո Մաթառելայի կողմից կառավարության ձևավորման համար ներկայացված առաջարկը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քոնթեն, ով անցած երկուշաբթի օրը Սերջիու Մաթառելայի կողմից կառավարություն ձևավորելու առաքելություն էր ստացել, կիրակի օրը նրա հետ հանդիպումից հետո մերժեց այդ առաքելությունը:
Ջոզեփե Քոնթեն վարչապետ էր առաջադրվել Իտալիայի չափավոր աջակողմյան «Հինգ աստղ» շարժման և «Միասնականություն» կուսակցության կողմից, նպատակ ունենալով երկիրը հանել քաղաքական փակուղուց և կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Մարտի 4-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում չափավորական աջակողմյանների կոալիցիան և «Հինգ Աստղ» շարժումը շահեցին ամենաշատ ձայները, բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ գերազանցել խորհրդարանական մեծամասնություն համարվելու 40 տոկոս ձայների շեմը: