ՆԱՏՕ-ի անդամները պաշտպանեցին այդ կազմակերպությանը Վրաստանի անդամակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i92708-ՆԱՏՕ_ի_անդամները_պաշտպանեցին_այդ_կազմակերպությանը_Վրաստանի_անդամակցությունը
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները կոչ են արել լուրջ ու գործնական աջակցություն ցուցաբերել այդ կազմակերպությանը Վրաստանի անդամակցության գործընթացին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2018 02:39 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի անդամները պաշտպանեցին այդ կազմակերպությանը Վրաստանի անդամակցությունը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները կոչ են արել լուրջ ու գործնական աջակցություն ցուցաբերել այդ կազմակերպությանը Վրաստանի անդամակցության գործընթացին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Լեհաստանում գումարված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում հրապարակված մի հայտարարությամբ անդամ երկրները ՆԱՏՕ-ի ղեկավարներից պահանջել են ընդգծել Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ իրենց անսակարկ աջակցությունը:

Հայտարարության մեջ նաև ընդգծվել է հուլիս ամսին Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ղեկավարների միասնականության, նաև անվտանգության հետ կապված սպառնալիքների հանդեպ այ կազմակերպության միասնականության անհրաժեշտությունը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ն 1955 թվականին հիմնադրված խորհրդարանական կառույց է, որի նիստերին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների խորհրդարանների պատգամավորները:

ՆԱՏՕ-ի անդամներն այն պայմաններում են Վրաստանի անդամակցության հանդեպ իրենց աջակցությունը հայտնում, երբ Մոսկվան անգամներ ազդարարել է ՆԱՏՕ-ի ընդլայնման և իր սահմանների մերձակայքում այս կազմակերպության ուժերի տեղակայման մասին և հայտարարել է, որ համարժեք պատասխան է տալու նման քայլերին: