Ահաբեկչությունների հետևանքով զոհվել և տուժել են 40 երկրի քաղաքացիներ. Բելգիայի ՆԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i9307-Ահաբեկչությունների_հետևանքով_զոհվել_և_տուժել_են_40_երկրի_քաղաքացիներ._Բելգիայի_ՆԳՆ
Բրյուսելի երեկվա ահաբեկչությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են 40 երկրի քաղաքացիներ։ Այս մասին, «Lifenews»–ի փոխանցմամբ, հաղորդել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2016 10:44 Asia/Tehran
  • Ահաբեկչությունների հետևանքով զոհվել և տուժել են 40 երկրի քաղաքացիներ. Բելգիայի ՆԳՆ

Բրյուսելի երեկվա ահաբեկչությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են 40 երկրի քաղաքացիներ։ Այս մասին, «Lifenews»–ի փոխանցմամբ, հաղորդել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը։

«Մենք կապի մեջ ենք բոլոր դեսպանատների հետ, սակայն շատ դժվար է նույնականացնել զոհերին, հատկապես մետրոյի պայթյունից հետո»,- ասել է քաղաքական գործիչը։

ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնն էլ իր հերթին նշել է, որ զոհվածների թվի մասին վերջնական տվյալներ դեռևս չկան։

«Նախնական տեղեկատվությամբ՝ խոսքը 34 զոհի և ավելի քան 230 վիրավորի մասին է»,–ասել է նախարարը։

7or.am

23/3/2016