ԿՀՎ-ն խոստովանել է , որ միջամտել է 81 ընտրությունների գործընթացի
ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության նախկին պետը տեղեկացրել է աշխարհում տեղի ունեցած 81 ընտրություններին միջամտության մասին:
Russia today հեռուստաընկերության հաղորդմամբ, Ջեյմզ Քլափերն ասել է.«Պատմության ընթացքում միջամտել ենք ընտրությունների գործընթացին , ընտրակեղծիքներ ենք թույլ տվել կամ ազդել ենք տարբեր երկրներում կայացած ընտրությունների արդյունքների վրա և նույնիսկ պայմաններ ենք ստեղծել պետությունների կործանման համար»:
1946-2000 թթ.-ին մեծ պետությունները միջամտել են մյուս երկրների ընտրությունների գործընթացին : Ամենամեծ միջամտությունը կատարվել է ԱՄՆ-ի կողմից:
Ըստ աղբյուրի, այդ տարիներին ԿՀՎ-ն միջամտել է 47 երկրի 81 ընտրություններին:
Russia today հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ամերիկացի պետայրերն այն դեպքում են խոսում 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին, երբ փաստերը վկայում են, որ Սպիտակ տունը մշտապես փորձել է միջամտել Մոսկվայի ներքին գործերին:
1990-ականներին երեք ամերիկացի խորհրդականներ գաղտնի ծրագրով հսկում էին Ռուսաստանի ժամանակի նախագահ ՝ Բորիս Ելցինի քարոզչական ծառայությունը: