Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ կներխուժի Իրաքի հյուսիս
Թուրքիայի նախագահն Իրաքի կառավարությանը սպառնացել է, որ ՔԲԿ-ին դիմակայելու նպատակով ներխուժելու է այդ երկրի հյուսիսային տարածքներ:
Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Եթե Իրաքի կառավարությունն այդ երկրի հյուսիսային լեռնային տարածքները չմաքրի ՔԲԿ-ի գոյությունից, Թուրքիայի բանակն ամեն պահի կարող է այդ տարածքներ ներխուժել»:
«Եթե Բաղդադն ուղղակիորեն չկարգավորի Իրաքի հյուսիսում ահաբեկչության հարցը, Անկարան հարձակում կիրականացնի ՔԲԿ-ի տարրերի հաստատման վայրը համարվող Սինջար, Մախմուր և Ղանդիլ քաղաքների դեմ»,-հավելել է Էրդողանը:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին ավելի վաղ արձագանքելով Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությանը հայտարարել էր. «Անկարան տարածաշրջանային մի պատերազմ հրահրելու և իր զորուժը մեկ այլ երկրի սահմաններում հաստատելու համար ռիսկի է գնում»:
2015 թվականի հուլիսին Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո քրդերի հարցի կարգավորմանն ուղղված խաղաղության գործընթացը դադարեցվեց և այնուհետև Թուրքիայի բանակի և ՔԲԿ-ի ուժերը վերսկսեցին միմյանց դիրքերի դեմ հարձակումները: Այս ընթացքում զոհվել են Թուրքիայի անվտանգության ուժերի առնվազն 600 աշխատակիցներ և ՔԲԿ-ի ավելի քան 7000 անդամներ: