Իրանի և Բելառուսի նախագահները կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը
Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ ,ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Պետք է երկու երկրում առկա բոլոր հնարավորություններն ու պոտենցիալները օգտագործել երկկողմ հարաբերությունների խորացման համար»:
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին ասել է.«Բելառուսը մշտապես եղել է Իրանի բարեկամ երկիրը և Թեհրանը պատրաստ է այս երկրի հետ զարգացնել ու ամրապնդել առևտրա-տնտեսական հարաբերությունները, հատկապես գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում»:
Ռոհանին հավելել է.«Հյուսիս-հարավ միջանցքում, Իրանը լավագույն տարածքն է Կենտրոնական Ասիայի ,Կովկասի, և հարավ-արևելյան Եվրոպայի Պարսից ծոցին ու հարավի ջրերին հասանելիություն ունենալու համար»:
Հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահն ասել է.«Բելառուսը վճռակամ է առավել քան երբևէ զարգացնել իր քաղաքական ու տնտեսական հարաբերությունները Իրանի հետ»:
Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկություն է հայտենլ թափ հաղորդել երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ նախագծերի իրականացմանը: