ԱՄՆ-ի նախագահը և Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարևորել են բանակցությունների շարունակվելը
https://parstoday.ir/hy/news/world-i93718-ԱՄՆ_ի_նախագահը_և_Հյուսիսային_Կորեայի_առաջնորդը_կարևորել_են_բանակցությունների_շարունակվելը
Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպման ավարտին, երկու երկրի պաշտոնատարները կարևորել են բանակցությունների շարունակվելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2018 08:05 Asia/Tehran

Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպման ավարտին, երկու երկրի պաշտոնատարները կարևորել են բանակցությունների շարունակվելը:

ԻՌՆԱ գործակալության հաղոդման համաձայն, Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո, կարևորելով Կորեական թերակղզու  միջուկային զինաթափումը, Թրամփը հայտարարել է, որ համաձայնագրի տեքստը փոխանցվելու է լրատվամիջոցներին:

Կորեական թերակղզում հակամարտությունը կարգավորելու Փխենյանի վճռակամությանն անդրադառնալով, Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ այդ կապակցությամբ բանակցությունները շարունակվելու են: 

Փորձագետների համոզմամբ, ԱՄՆ-ում և միջազգային ասպարեզում իրենց բազում խնդիրները քողարկելու նպատակով, Թրամփի կառավարությունը փորձում է Սինգապուրում  Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը միջոց ծառայեցնել հանրային կարծիքի ուշադրությունն այդ խնդիրներից շեղելու համար: