ՄԱԿ-ի ԳԱ-ն ձայների մեծամասնությամբ ընդունեց Պաղեստինը պաշտպանող բանաձևը
https://parstoday.ir/hy/news/world-i93850-ՄԱԿ_ի_ԳԱ_ն_ձայների_մեծամասնությամբ_ընդունեց_Պաղեստինը_պաշտպանող_բանաձևը
ՄԱԿ-ի ԳԱ-ն Պաղեստինի բռնահարված ժողովրդին պաշտպանելու շրջագծում ձայների մեծամասնությամբ դատապարտեց պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները , իսկ ԱՄՆ-ն կրկին ձախողեց «Համաս» պաղեստինյան շարժմանը դատապարտելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2018 23:43 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԳԱ-ն ձայների մեծամասնությամբ ընդունեց Պաղեստինը պաշտպանող բանաձևը

ՄԱԿ-ի ԳԱ-ն Պաղեստինի բռնահարված ժողովրդին պաշտպանելու շրջագծում ձայների մեծամասնությամբ դատապարտեց պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները , իսկ ԱՄՆ-ն կրկին ձախողեց «Համաս» պաղեստինյան շարժմանը դատապարտելու հարցում:

ՄԱԿ-ի ԳԱ-ն չորեքշաբթի օրը Գազայի հատվածում իրավիճակի քննարկմանը նվիրված արտահերթ նիստում 120 կողմ, 8 դեմ և 45 ձեռնպահ ձայներով վավերացրեց Պաղեստինի ժողովրդի հանդեպ միջազգային պաշտպանության մասին արաբական երկրների առաջարկած բանաձևը:

ՄԱԿ-ի ԳԱ-ն սակայն, չվավերացրեց ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը, որտեղ Գազայում Պաղեստինի դիմադրության խմբերը դատապարտվել էին զավթված տարածքների կողմը հրթիռներ արձակելու մեղադրանքով:

ՄԱԿ-ի ԳԱ-ի անդամները 62 կողմ, 48 դեմ և 42 ձեռնպահ ձայներ տվեցին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին, որի արդյունքում էլ այդ նախագիծը կարողացավ բավարար ձայներ հավքել: ՄԱԿ-ի ԳԱ-ի այս քայլով ԱՄՆ-ն կրկին պարտություն կրեց միջազգային շրջանակներում:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասաց. «Այսօր աշխարհում բազմաթիվ ճգնաժամեր գոյություն ունեն, բայց ՄԱկ-ը միայն ցանկանում է դատապարտել Իսրայելին»:

Ավելի վաղ՝ հունիսի 2-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները նրանից հետո, երբ ԱՄՆ-ն վետո դրեց Պաղեստինի ժողովրդի պաշտպանող Քուվեյթի առաջարկած  բանաձևի նախագծի վրա, Ռուսաստանի, Բոլիվիայի ու Քուվեյթի դեմ և 11 անդամների ձեռնպահ ձայներով մերժեցին ԱՄՆ-ի բանաձևը և միայն ԱՄՆ-ն կողմ քվեարկեց իր բանաձևին, ինչը վկայում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի լիարժեք մեկուսացման մասին: