ԱՄՆ-ն լքեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը
https://parstoday.ir/hy/news/world-i94304-ԱՄՆ_ն_լքեց_ՄԱԿ_ի_Մարդու_իրավունքների_խորհուրդը
Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող աջակցության շրջանակներում ԱՄՆ-ն լքեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2018 00:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն լքեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը

Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող աջակցության շրջանակներում ԱՄՆ-ն լքեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին տեղական ժամանակով երեքշաբթի երեկոյան մամլո մի հաղորդագրություն ընթերցելով հայտարարեցին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը լքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման մասին:

Մայք Պոմպեոն ու Նիքի Հեյլին 47 անդամներ ունեցող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին մեղադրեցին Սիոնիստական ռեժիմի հետ թշնամության մեջ:

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հրաժարվեց նրանից հետո, երբ ձախողեց Սիոնիստական ռեժիմի հարցը հանել այդ խորհրդի մշտական օրակարգից:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի հրաժարման լուրը հրապարակվելուց անմիջապես հետո ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչը ողջունեց ԱՄՆ-ի այդ քայլը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն ԱՄՆ-ի այդ քայլի պատճառով ցավ հայտնեց:

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտպանելով Սիոնիստական մանկասպան ռեժիմին հեռացավ ՄԱԿ-ի Կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից: