Մարտ 24, 2016 17:28 Asia/Tehran
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Սոֆիայում հնարավոր ահաբեկչության մասին

ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում առաջիկայում հնարավոր ահաբեկչական ակտի մասին: Հայտնում է «Ռիա նովոստի»գործակալությունը:

Ինչպես նշվում է, ԱՄՆ դեսպանատան զգուշացմամբ, ահաբեկչական ակտի հավանական վայր կարող է լինել Սոֆիայի արևելյան թաղամասի ավտոբուսային երթուղին կամ դրան մոտ Pliska հյուրանոցին մերձակա ավտոբուսային երթուղին: ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել քաղաքի այդ հատվածում հայտնվելուց:

Միաժամանակ նշվում է, որ Բուլղարիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենց հայտնի չէ հնարավոր ահաբեկչական ակտի որևէ սպառնալիքի մասին՝ հավելելով, որ այդուհանդերձ, Սոֆիայում անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:

Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով եվրոպական մի շարք քաղաքներում պլանավորվող ահաբեկչական հնարավոր ակտերի մասին:

iravunk.com/

24/3/2016

Պիտակ