Փարիզյան գրոհների կազմակերպիչը խնդրել է իրեն արտահանձնել
https://parstoday.ir/hy/news/world-i9442-Փարիզյան_գրոհների_կազմակերպիչը_խնդրել_է_իրեն_արտահանձնել
Փարիզյան գրոհների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը խնդրել է իրեն արտահանձնել Ֆրանիսային։ Այս մասին հայտնել է նրա իրավաբան Սվեն Մարին։ Բացի այդ, նա հաղորդել է, որ ձերբակալված ծայրահեղականը դադարեցրել է շփվել քննիչների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 13:02 Asia/Tehran
  • Փարիզյան գրոհների կազմակերպիչը խնդրել է իրեն արտահանձնել

Փարիզյան գրոհների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը խնդրել է իրեն արտահանձնել Ֆրանիսային։ Այս մասին հայտնել է նրա իրավաբան Սվեն Մարին։ Բացի այդ, նա հաղորդել է, որ ձերբակալված ծայրահեղականը դադարեցրել է շփվել քննիչների հետ։

«Նա խնդրում է իրեն Ֆրանսիա ուղարկել որքան հնարավոր է՝ շուտ։ Նա մտադիր է բացատրել»,–հայտարարել է նրա փաստաբանը BFM հեռուստաալիքի եթերում։

Հիշեցնենք՝ Աբսելամը ձերբակալվել է անցած ուրբաթ։ Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ դա հնարավոր է դարձել այն ավտոմեքենաների օգնությամբ, որոնք ահաբեկիչներն օգտագործել են Փարիզում։

Ներկայումս Բրյուգգեի բանտը, որտեղ գտնվում է Աբդեսլամը, հսկվում է ուժեղացված ռեժիմով։

7or.am

24/3/2016