Բանավեճ Իտալիայի և Ֆրանսիայի միջև ՝ փախստականների հարցում
Իտալիայի պետայրերը Ֆրանսիայի կառավարությանն անվանել են միգրացիոն քաղաքականության հարցում իրենց երկրի գլխավոր թշնամին:
Reuters գործակալության հաղորդմամբ, հակադարձելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին , Իտալիայի փոխվարչապետ Լուիջի Դիմայոն ասել է, որ Մակրոնը ծանոթ չէ իրողություններին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ դեպի Եվրոպա փախստականների թիվն անցյալ տասնամյակի համեմատությամբ պակասել է:
«Իտալիան իրոք կանգնած է ներգաղթյալների ճգնաժամի առջև : Դա այն պատճառով, որ Ֆրանսիան փախստականներին իր սահմաններ մտնել չի թույլատրում».-ասել է Լուիջի Դիմայոն:
Իտալիայի փոխվարչապետը հավաստիացրել է.«Ֆրանսիան և մեծամիտ Մակրոնը դարձել են փախստականների հարցում Իտալիայի գլխավոր թշնամին»:
Իտալիայի և Ֆրանսիայի միջև լարվածությունը սրվել է Եվրամիության ղեկավարների նիստի սեմին:
ԵՄ ղեկավարների նիստը կայանալու է կիրակի օրը՝ Բրյուսելում: Օրակարգում են միգրացիոն քաղաքականությունները և ներգաղթյալների ընդունման հարցը: