Ավստրիայի արտգործնախարարը պահանջում է ուժեր տեղակայել Եվրոպայի սահմաններում
https://parstoday.ir/hy/news/world-i94710-Ավստրիայի_արտգործնախարարը_պահանջում_է_ուժեր_տեղակայել_Եվրոպայի_սահմաններում
Ավստրիայի արտգործնախարարը պահանջում է զինուժ տեղակայել Եվրոպայի սահմանները պաշտպանելու և միգրանտների մուտքը կասեցնելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 24, 2018 18:38 Asia/Tehran
  • Ավստրիայի արտգործնախարարը պահանջում է ուժեր տեղակայել Եվրոպայի սահմաններում

Ավստրիայի արտգործնախարարը պահանջում է զինուժ տեղակայել Եվրոպայի սահմանները պաշտպանելու և միգրանտների մուտքը կասեցնելու համար:

Ավստրիայի արտգործնախարար՝ Մարիո Կոնասկն առաջարկում է Եվրոպայի սահմանները պաշտպանելու համար ոստիկանական ու զինվորական ուժեր տեղակայել Եվրամիության արտաքին սահմաններում:

Ավստրիան այս առաջարկը կատարել է կիրակի օրը, Եվրամիության վեհաժողովի շեմին, որի նպատակն է վերջ դնել դեպի Եվրոպա միգրացիայի մասին գոյություն ունեցող տարաձայնություններին:

Նիստը կայանալու է հունիսի 28-ին և 29-ին: Փախստականներին ընդունելու և բնակեցնելու հարցի շուրջ տարաձայնություններ կան Եվրամիության երկրների միջև:

Գերմանիայում ևս սրվել է այդ տարաձայնությունը և այդ երկրի ներքին գործերի նախարար Հորեսթ Զիհոֆերն առաջ է քաշել սահմաններում գտնվող փախստականներին վերադարձնելու հարցը: