ԱՄՆ-ում Էմիգրանտներին տեղափոխել են խստացված ռեժիմով բանտ
Ամերիկյան CNN հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ-ում էմիգրանտները տեղափոխվել են խստացված ռեժիմով բանտ:
Ըստ հաղորդման՝ Դոնալդ Թրամփի կառավարության «Զրոյական հանդուրժողականության» քաղաքականության շրջանակում ձերբակալված էմիգրանտների վիճակը գնալով ծանրանում է: Նրանցից ոմանք տեղափոխվել են Կալիֆորնիայի հարավում գտնվող խստացված ռեժիմով բանտ:
Հղում անելով ԱՄՆ քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության (ACLU) իրավապաշտպանների հետազոտություններին, CNN հեռուստաալիքը հավելել է.«Այն էմիգրանտները որոնք անօրինական կերպով են մտել Միացյալ նահանգներ, գտնվում են այն վայրերում, որտեղ տիրում են բանտի պայմաններ և դրսի աշխարհի հետ շփվելու հնարավորություն չկա»:
Ըստ հաղորդման՝ անօրինական էմիգրանտները տեղափոխվել են Կալիֆորնիայի հարավում գտնվող խստացված ռեժիմով բանտ:
Որոշ էմիգրանտներ Օրեգան նահանգի Շերիդան բանտում գտնվում են անմարդկային պայմաններում ,որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները: