ԱՄՆ-ն սպառնացել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i94888-ԱՄՆ_ն_սպառնացել_է_որ_պատժամիջոցներ_կկիրառի_Թուրքիայի_դեմ
Ամերիկացի մի պաշտոնատար երեքշաբթի օրը հայտարարել է, որ եթե Թուրքիան հակահրթիռային պաշտպանության «Էս-400» համակարգեր գնի Ռուսաստանից, Վաշինգտոնը պատժամիջոցներ կգործադրի Անկարայի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2018 02:35 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն սպառնացել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

Ամերիկացի մի պաշտոնատար երեքշաբթի օրը հայտարարել է, որ եթե Թուրքիան հակահրթիռային պաշտպանության «Էս-400» համակարգեր գնի Ռուսաստանից, Վաշինգտոնը պատժամիջոցներ կգործադրի Անկարայի դեմ:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վես Միչելը երեքշաբթի օրն ասել է. «Եթե Թուրքիան հակահրթիռային պաշտպանության «Էս-400» համակարգեր գնի Ռուսաստանից, կենթարկվի ԱՄՆ-ի պատժամիջոցներին»:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այս ամսվա սկզբին Վաշինգտոնին քննադատեց այն բանի համար, ինչը նա »արևմտյան ոճով ճգնաժամի ստեղծում» անվանեց:

Ռուսաստանի սպառազինության արտահանման պետական ընկերություն՝ «Ռոսոբորոնէկսպորտ»»-ը ապրիլին հայտարարեց, որ այդ երկիրը սկսել է Թուրքիայի համար «Էս-400» համակարգերի արտադրման աշխատանքը:

Հակահրթիռային պաշտպանության «Էս-400» համակարգի կապակցությամբ Մոսկվա-Անկարա համաձայնությունը տարաձայնություններ է առաջացրել Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև և Վաշինգտոնի պաշտոնատարներն այն պատճառաբանությամբ, որ «Էս-400» համակարգերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի պաշտպանական կառույցներին Թուրքիային պատժամիջոցների գործադրմամբ են սպառնացել: