Amnesty International կազմակերպությունը խստորեն քննադատել է Թրամփի հակամիգրացիոն ծրագրի հաստատումը
Amnesty International կազմակերպությունը դատապարտել է վեց մուսուլման երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն ծրագիրը հաստատելու ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը:
«Հիլ» ամերիկյան գործակալության կայքի հաղորդմամբ՝ Միջազգային ներում կազմակերպությունը երեքշաբթիօրը մի հաղորդագրություն է տարածել, որում հայտարարված է.«Այս քաղաքականությունն աղետալի է ոչ միայն նրանց համար, ովքեր մտադիր են այցելել ԱՄՆ, կամ աշխատել ու կրթություն ստանալ այդ երկրում , այլև նրանց համար, ովքեր ցանկանում են հեռու մնալ բռնություններից և ձգտում են անվտանգության»:
Հաղորդագրությունում նշված է.«Հակամիգրացիոն օրենքով , ԱՄՆ մուտքն արգելվում է Եմենի և Սիրիայի նման երկրների քաղաքացիների համար, որոնց անապահովության մեջ ԱՄՆ-ն իր դերն է ունեցել»:
2017 թվականի սկզբին, Թրամփը որոշում ընդունեց ԱՄՆ մուտքն արգելել մուսուլման երկրների ՝ Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սումալիի, Սուդանի, Եմենի և Սիրիայի քաղաքացիների համար: Հրամանն ընդունվելուց քիչ անց, Իրաքը հանվեց այդ ցուցակից: ԱՄՆ գերագույն դատարանը երեքշաբթի օրը հաստատեց Թրամփի հակամիգրացիոն հրամանը: