Հունիս 29, 2018 12:51 Asia/Tehran
  • Բրյուսելում տեղի է ունեցել միգրացիայի հարցով նիստը

Եվրամիության ղեկավարները ժամեր տևած բանակցությունից և Իտալիայի անհամաձայնությունների ներքո համաձայնության եկան միգրացիայի վերաբերյալ քաղաքականությունների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ուրբաթ առավոտյան հայտարարեց, որ Եվրամիության ղեկավարները հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած նիստում, ժամեր տևած բանակցության արդյունքում, համաձայնության եկան անօրինական էմիգրանտների հարցի շուրջ:

Տուսկն ասել է.«Եվրոպական 28 երկրների ղեկավարներն այդ նիստում համաձայնության եկան միգրացիայի վերաբերյալ»:

Տուսկն այն դեպքում է այդ մասին հայտարարել, երբ Իտալիան խոչընդոտել է Բրյուսելում գումարված նիստի համատեղ հայտարարության ընդունմանը և մյուս եվրոպական երկրներին կոչ է արել անօրիանական էմիգրանտների հարցով  նախ բավարարել այդ երկրի պահանջները:

Reuters գործակալությունը հաղորդել է, որ Իտալիայի այդ քայլը ցույց է տալիս, որ խորը տարաձայնություններ կան Եվրամիությունում: 

 

 

Պիտակ