Դամասկոսի արվարձանների բնակիչները զանգվածաբար վերադառնում են իրենց տներ
https://parstoday.ir/hy/news/world-i9502-Դամասկոսի_արվարձանների_բնակիչները_զանգվածաբար_վերադառնում_են_իրենց_տներ
Դամասկոսի՝ ահաբեկիչներից ազատագրված արվարձանների խաղաղ բնակիչներն սկսել են զանգվածաբար վերադառնալ իրենց տներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2016 07:09 Asia/Tehran
  • Դամասկոսի արվարձանների բնակիչները զանգվածաբար վերադառնում են իրենց տներ

Դամասկոսի՝ ահաբեկիչներից ազատագրված արվարձանների խաղաղ բնակիչներն սկսել են զանգվածաբար վերադառնալ իրենց տներ:

Այդ մասին հայտարարել Է Դամասկոսի նահանգում հաշտեցման խմբի ղեկավար գեներալ-մայոր Ալեքսանդր Լինկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Սիրիայում ազգային հաշտեցման գործընթացի շրջանակներում Դամասկոսի Բաբիլա արվարձան, որը վերջերս Է ազատագրվել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներից, հասցվել Է ռուս-սիրիական մարդասիրական օգնություն, որը ներառել Է մի քանի տոննա բեռներ:

«Կարելի Է ասել, որ թվերը տպավորիչ են, խաղաղ բնակիչները վերադառնում են իրենց տներ, դա ակներեւ Է»,- ասել Է Լինկովը: Նա վստահություն Է հայտնել, որ ազգային հաշտեցման ծավալված գործընթացը շուտով կբերի իր պտուղները, եւ սիրիական հողում խաղաղություն կհաստատվի: