Թրամփի քաղաքականությունների ավերիչ ազդեցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i95079-Թրամփի_քաղաքականությունների_ավերիչ_ազդեցությունը
Բոսթոնի համալսարանի դասախոսը քննադատել է էներգիայի ոլորտում ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը և նշել է, որ Թրամփի ավերիչ քաղաքականությունը լարվածություն են առաջացրել նավթի համաշխարհային շուկայում և գնի բարձրացման պատճառ են դարձել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 01, 2018 19:34 Asia/Tehran
  • Թրամփի քաղաքականությունների ավերիչ ազդեցությունը

Բոսթոնի համալսարանի դասախոսը քննադատել է էներգիայի ոլորտում ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը և նշել է, որ Թրամփի ավերիչ քաղաքականությունը լարվածություն են առաջացրել նավթի համաշխարհային շուկայում և գնի բարձրացման պատճառ են դարձել:

Fortune կայքի հաղորդմամբ, Դեյվիդ Դիզը գրել է, որ Թրամփը հունիսի 13-ին, ՕՊԵԿ-ին մեղադրել է նավթի գնի բարձրացման մեջ, դա այն դեպքում, երբ նրա քաղաքականություններն են նավթի գնի բարձրացման պատճառ դարձել:

Ամերիկյան այդ կայքը գրել է, որ Վենեսուելային բոյկոտելու Թրամփի քայլի պատճառով նվազեց այդ երկրի արտադրաչափը և մտահոգություններ առաջացան համաշխարհային շուկաներում նավթի առաջարկի բաց ունենալու համար: Հետաքրքիրն այն է, որ Թրամփը ՕՊԵԿ-ին է մեղադրում նավթի համաշխարհային շուկայում տիրող լարվածության համար:

Fortune ինտերնետային կայքը նշել է, որ նավթի գինը փոփոխվելու է կախված համաշխարհային շուկաներում Իրանի ներկայության ձևի մասին պետությունների որոշումից: