Թրամփը կրկին սպառնաց Իրանի եվրոպական առևտրական գործընկերներին
https://parstoday.ir/hy/news/world-i95081-Թրամփը_կրկին_սպառնաց_Իրանի_եվրոպական_առևտրական_գործընկերներին
ԱՄՆ նախագահը կրկին եվրոպացիներին սպառնաց, որ միջուկային համաձայնությանը (ՀԳՀԾ) հավատարիմ մնալու դեպքում նրանց դեմ պատժամիջոցներ կգործադրի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2018 02:51 Asia/Tehran
  • Թրամփը կրկին սպառնաց Իրանի եվրոպական  առևտրական գործընկերներին

ԱՄՆ նախագահը կրկին եվրոպացիներին սպառնաց, որ միջուկային համաձայնությանը (ՀԳՀԾ) հավատարիմ մնալու դեպքում նրանց դեմ պատժամիջոցներ կգործադրի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում ասաց. «ԱՄՆ-ին լիարժեք պատժամիջոցներ կգործադրի Իրանի հետ առևտուր կատարող եվրոպական ընկերությունների դեմ»:

Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնն այս կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ն պատժամիջոցների կենթարկի այն եվրոպական երկրներին, որոնք հավատարիմ կմնան Իրանի հետ միջուկային համաձայնությանը»:

ԱՄՆ նախագահը մայիսի 8-ին Իրանի դեմ անհիմն մեղադրանքները կրկնելով հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Թրամփի այս քայլն արժանացավ ներքին ու միջազգային դատապարտման, այնպես որ ՀԳՀԾ-ի կողմերը համարվող Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան ու ԵՄ-ն ընդգծեցին, որ պաշտպանում են միջազգային այս համաձայնությունը: