Իրանի դեմ Թրամփի շրջափակումներն ամենամեծ վտանգն են համաշխարհային տնտեսության համար
Շվեյցարական մի օրաթերթ գրել է, որ Իրանի դեմ Թրամփի շրջափակումներն ու սպառնալիքներն ամենամեծ վտանգն են համաշխարհային տնտեսության համար:
Tages-Anzeiger օրաթերթը գրել է, որ Թրամփի նախագահության շրջանի սկզբից Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների պատճառով շուտով նավթի մեծ պակաս է առաջանալու:
Tages-Anzeiger-ը գրել է, որ ԱՄՆ-ի նախագահը մտադիր է նոյեմբերից շրջափակել բոլոր այն երկրներին, որոնք նավթային պատվերներ ունեն Իրանից: Այս որոշումն աշխարհին սպառնացող ամենամեծ վտանգն է Թրամփի նախագահության շրջանն սկսվելուց ի վեր:
Թրամփի այդ որոշումն իրագործվելու դեպքում, դադարելու է աշխարհի տնտեսական զարգացումը:
Շվեյցարական օրաթերթը գրել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ Թրամփի մաքսային սպառնալիքները կարող են համաշխարհային տնտեսության արժեքների շղթայի քայաքայման առաջին նշանները լինել: