Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է Եմենի Ալ-Հոդայդայի վատթարացող իրավիճակի մասին
Անդրադառնալով Եմենի Ալ-Հադոյդա նավահանգստում պատրազմի խստացմանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է Ալ-Հոդայդայի վատթարացող իրավիճակի մասին:
Հանդես գալով մի հաղորդագրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է.«Առողջապահական առումով Ալ-Հոդայդա քաղաքը ողբալի վիճակում է գտնվում անհրաժեշտ է երաշխավորել քաղաքի առավել խոցելի բնակիչների այդ թվում կանանց, երախաների ու հիվանդների հասանելիությունը հիմնական ծառայություններին»:
Հաղորդագրության մեջ ասված է.«Ալ-Հոդայդա նահանգի տարբեր կենտրոնները գրանցել են խոլերայի ամենաբարձր մակարդակը և այս նահանգը Եմենում ամենաբարձր միջին թերսնուցումն ունի»:
ՄԱԿ-ի զեկույցների համաձայն, Եմենի ամենակարեւոր նավահանգիստը, որտեղից են ներկրվում մարդասիրական օգնությունների ավել քան 70 տոկոսը և միլիոնավոր եմենցիներին անհրաժեշտ էական ապրանքները պատերազմական ամենածանր տեսարանների ականատեսն է:
Հաշվի չառնելով խաղաղ քաղաքացիների կյանքի վտնգման կապակցությամբ միջազգային կառույցների զգուշացումները, ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի աջակցությամբ Սաուդյան ահաբեկիչ կոալիցիոն ուժերը հունիսի 13-ից հարձակման են ենթարկվել Եմենի նավահանգստային քաղաքը: