Ֆրանսիան 4 միլիարդ դոլարի զենք է վաճառել Սաուդյան դաշինքին
https://parstoday.ir/hy/news/world-i95182-Ֆրանսիան_4_միլիարդ_դոլարի_զենք_է_վաճառել_Սաուդյան_դաշինքին
Ֆրանսիայի պաշտոնական լրատվական ծառայության հաղորդման համաձայն, 2018թ առաջին կեսին, Փարիզը մոտավորապես 3 միլիարդ 920 միլիոն դոլարի զենք է վաճառել Միջին արևելքի մի շարք երկրների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2018 07:39 Asia/Tehran
  •  Ֆրանսիան 4 միլիարդ դոլարի զենք է վաճառել Սաուդյան դաշինքին

Ֆրանսիայի պաշտոնական լրատվական ծառայության հաղորդման համաձայն, 2018թ առաջին կեսին, Փարիզը մոտավորապես 3 միլիարդ 920 միլիոն դոլարի զենք է վաճառել Միջին արևելքի մի շարք երկրների:

 

 

Ռոյտերզ լրատվական գործակալությունը գրել է, որ Ֆրանսիայի կառավարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, չնայած նախագահ Էմանուել Մակրոնի դեմ օրենսդիրների և մարդու իրավունքների պաշտպանների բողոքներին, Փարիզը 2018թ առաջին 6 ամիսներին մոտավորապես 3 միլիարդ 920 միլիոն դոլարի զենք ու սպառազինություն է  վաճառել այնպիսի երկրների, ինչպես Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:  

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտի տվյալներով, Ֆրանսիան, ԱՄՆ-ից և Ռուսատսանից հետո զենքի արտահանման ոլորտում զբաղեցնում է երրորդ տեղը:

Այս տվյալների հրապարակմանը զուգահեռ, Ֆրանսիայի իրավապաշտպան կազմակերպությունները և խորհրդարանի որոշ պատգամավորներ, Էմանուել Մակրոնին կոչ են արել դադարեցնել Սաուդյան կոլացիայիան զենքի վաճառքը, քանի որ այն կիրառվում  է Եմենի դեմ պատերազմում: