Ադրբեջանի արտաքին պարտքն աճել է
Ադրբեջանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ այդ երկրի արտաքին պարտքն ավելացել է:
Ափա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սամեր Շարիֆովը հայտարարել է, որ երկրի արտաքին պարքտի ծավալի աճի պատճառներից մեկը մանաթի արժեզրկումն է դոլարի նկատմամբ և երկրի Համախառն ներքին արդյունքի նվազումը:
Շարիֆովը հայտարարել է, որ պատճառներից մյուսը բանկերի արտաքին վարկային պարտավորություններն են:
Ադրբեջանի ֆինանսների նախարարը հայտրարարել է, որ երրորդ պատճառն այնէ ,ո ր կառավարությունը երաշխավորել է գազի հարավային միջանցքի համար տրամադրված արտաքին վարկերի վերադարձը:
Ավելի վաղ, ռուսական աղբյուրները հայտարարել էին, որ Ադրբեջանի արտաքին պարտքը հատել է 12 միլիարդ դոլարի սահմանը: Միևնույն ժամանակ, ադրբեջանական աղբյուրները հայտարարել են, որ երկրի արժույթը 70 տոկսով արժեզրկվել է: