ԵՄ-ի հաղորդագրությունը՝ ՀԳՀԾ-ի հարցով կայանալիք նիստի վերաբերյալ
Եվրամիությունը հրապարակել է հաղորդագրություն, որով տեղեկացրել է, որ առաջիկա ուրբաթ օրը Վիեննայում տեղի է ունենալու Իրանի և ՀԳՀԾ-ում մնացած հինգ մյուս երկրների ԱԳ նախարարների նիստը:
Այսօր հրապարակված Եվրամիության հաղորդագրության մեջ ասված է. «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի անդամների արտգործնախարարների նիստը կայանալու է հուլիսի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում»:
Նիստը տեղի կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ և Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի ու Իրանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
Հաշվի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու փաստը, առաջիկա նիստում քննարկվելու են այս համաձայնագրի պահպանման և դրա գործադրման շարունակման մեխանիզմները:
2018 թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրից` «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալու և առաջիկա 3-6 ամիսներին Իրանի դեմ շրջափակումների վերականգնման մասին: Իսկ Իրանը սպառնացել է, որ եթե համոզվի, որ Վաշինգտոնի այդ քայլը խոչընդոտելու է Թեհրանի շահերի ապահովումը, դուրս կգա ՀԳՀԾ-ից: