Մոգերինին կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների նորմալացումը
https://parstoday.ir/hy/news/world-i95277-Մոգերինին_կարևորել_է_Իրանի_հետ_տնտեսական_հարաբերությունների_նորմալացումը
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների նորմալացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2018 14:46 Asia/Tehran
  • Մոգերինին կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների նորմալացումը

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների նորմալացումը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն ավարտվելուց հետո, Մոգերինին ասել է.«Նիստի անդամները կարևորում են կառուցողական մթնոլորտում ՀԳՀԾ-ի պահպանումը և Իրանի հետ տնտեսական հարաբերությունների նորմալացման համար գործեղանակների կիրառումը»:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի 11-րդ զեկույցին և ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հանձնառությանը, Մոգերինին նշել է, որ Վիեննայի նիստի մասնակիցները հաստատել են Իրանի կողմից այդ համաձայնության հարգումը:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը նշել է, որ նիստում նաև կարևորվել է Իրանի դեմ շրջափակումների չեղարկումը: