Չինաստանն ԱՀԿ-ին բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i95300-Չինաստանն_ԱՀԿ_ին_բողոք_է_ներկայացրել_ԱՄՆ_ի_դեմ
Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը կրկին բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ԱՄՆ-ի կողմից այդ երկրից ներկրված ապրանքների վրա նոր սակագներ սահմանելու դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2018 07:15 Asia/Tehran
  • Չինաստանն ԱՀԿ-ին բողոք է ներկայացրել  ԱՄՆ-ի դեմ

Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը կրկին բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ԱՄՆ-ի կողմից այդ երկրից ներկրված ապրանքների վրա նոր սակագներ սահմանելու դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ այս մասին նշված է Չինաստանի առեւտրի նախարարության հայտարարության մեջ, կապված  34 մլրդ դոլարի չինական ապրանքների ներմուծման վրա Վաշինգտոնի մտցրած մաքսատուրքերի հետ:

Հակադարձելով ԱՄՆ-ի այդ քայլին, Չինաստանը 34 միլիարդ դոլարի մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից ներկրված ապրանքների վրա: 

Համաշխարհային առեւտրի խորհրդի անցյալ շաբաթ կայացած հանդիպման ընթացքում, 40 երկրների պատվիրակները քննադատեցին ԱՄՆ կառավարության առեւտրային քաղաքականությունը:

Թրամփը մշտապես պնդել է, որ ազատ առեւտուրը վնասում է ԱՄՆ-ում տնտեսությանը և սպառնացել է խոչընդոտներ ստեղծել ազատ առևտրի ճանապարհին: