Չինաստանն ԱՄՆ-ին վաշխառու է անվանել
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Պեկինում կայացած մամլո ասուլիսում, Հուա Չուն Ինը ասել է.«Առևտրական ոլորտում ԱՄՆ-ն վաշխառության ձգտումներ ունի»:
Նա հավելել է.«Չինաստանը չի հնազանդվի ԱՄՆ-ի ցանկություններին և անհրաժեշտ ցանկացած միջոց կձեռնարկի՝ ԱՄՆ-ի դեմ առևտրական պայքարում ու կպահպանի չինական ընկերությունների ու չինացիների շահերը»:
Չուն Հուա Ինը շեշտել է.«Չինաստանի կառավարությունը ԱՄՆ-ի միակողմանիության դիմակայման ու միջազգային կանոնադրությունների և առևտրական ոլորտում բազմակողմանիության պահպանման հարցով կհամագործակցի միջազգային հանրության հետ»:
Արժույթի միջազգային հիմադրամը, Առևտրի միջազգային կազմակերպությունը, Եվրոպական բանկերի պատասխանատուները և համաշխարհային որոշ բանկեր ու ֆինանսական կառույցներ, մտահոգություն են հայտնել Չինաստանի դեմ ԱՄՆ-ի առևտրական պատերազմի կապակցությամբ:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստում է ցուցակագրել Չինաստանից ներկրվող 200 մլրդ դոլար արժողությամբ հազարավոր ապրանքատեսակներ, որպեսզի 10 տոկոսով բարձրացնի դրանց սակագները: