Եվրագոտու տնտեսական աճի կանխատեսումներն իջել են
https://parstoday.ir/hy/news/world-i95523-Եվրագոտու_տնտեսական_աճի_կանխատեսումներն_իջել_են
ԱՄՆ-ի ստեղծած առևտրային լարվածության պատճառով, Եվրահանձնաժողովն իջեցրել է Եվրագոտու 2018 թվականի տնտեսական աճի կանխատեսումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 12, 2018 17:40 Asia/Tehran
  • Եվրագոտու տնտեսական աճի  կանխատեսումներն  իջել են

ԱՄՆ-ի ստեղծած առևտրային լարվածության պատճառով, Եվրահանձնաժողովն իջեցրել է Եվրագոտու 2018 թվականի տնտեսական աճի կանխատեսումը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առաջացած առևտրային լարվածությունների պատճառով, Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրը նվազեցրել է  Եվրագոտու 2018 թվականի տնտեսական աճի կանխատեսումը: 

Եվրահանձնաժողովը, որ հանդիսանում է ԵՄ-ի գործադիր թևը, 2.3 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել է 2.1 տոկոսի:

Թրամփը 2018 թվականի մարտին հայտարարեց պողպատի և ալյումնի ներմուծման համար համապատասխանաբար 25 և 10 տոկոս մաքսատուրքեր սահմանելու իր որոշման մասին: 

Տնտեսական միջազգային կառույցները և տարբեր երկրներ բազմիցս զգուշացրել են Թրամփի հովանավորչական տնտեսական կողմնորոշման հետևանքների կապակցությամբ: