Ժողովրդային բողոքների փոթորիկի ուղեկցությամբ, Թրամփը ժամանել է Լոնդոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանացի քաղաքացիների ծավալուն բողոքների ուղեկցությամբ, քառօրյա այցով հինգշաբթի երեկոյան ժամանել է Լոնդոն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Դոնալդ Թրամփի ժամանումի հետ միաժամանակ ցուցարարները համախմբվելով Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայանում, Թրամփի ու նրա վարած քաղաքականությունների դեմ կարգախոսներ են վանկարկել:
Մի խումբ բողոքարարներ միաժամանակ բողոքի ակցիա են անցկացրել վարչապետի նստավայրի դիմաց:
Բողոքարարների մեկ այլ խումբ հանրահավաք անցկացնելով Լոնդոնի կենտրոնում գտնվող Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի կեցության վայրի դիմաց, այդ երկրի նախագահի դեմ կարգախոսներ են վանկարկել:
Բողոքի ակցիաների մասնակիցները կրում էին պաստառներ որոնց վրա աչքի էին ընկնում «Թրամփին չենք ողջունում» և «Ո՛չ Թրամփին, ո՛չ ցեղապաշտությանը» գրությունները:
ԱՄՆ նախագահն այսօր հանդիպելու է Բրիտանիայի վարչապետին և թագուհուն: Բողոքարարների հետ առճակատման վախից հանդիպումները կայանալու են Լոնդոնից դուրս: