Հուլիս 14, 2018 17:18 Asia/Tehran
  • Դեմոկրատները պահանջում են չեղարկել Թրամփի և Պուտինի հանդիպումը

ԱՄՆ-ի սենատի դեմոկրատակաները Միացյալ Նահանգների նախագահին կոչ են արել չեղյալ հայտարարել այցը Ռուսաստան:

ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտը Ռուսաստանի անվտանգության կազմակերպության 12 ռուս աշխատակիցների մեղադրել է 2016 թ-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում բարձրաստիճան դեմոկրատների էլեկտրոնային նամակների հետախուզության մեջ: Այս մասին հաղորդել է CNN գործակալությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Ֆինլանդիայում կայանալիք հանդիպման մասին դեմոկրատական սենատոր Չաք Շումերը հայտարարել է, որ Թրամփը պետք է հրաժարվի Պուտինի հետ հանդիպումից, որպեսզի Ռուսաստանը դրական քայլեր ձեռնարկի և  վերջապես ապացուցի, որ չի միջամտելու ապագա ընտրություններին:

Դեմոկրատները մտավախություն ունեն, որ Թրամփը չի կարող բանավիճել Ռուսաստանի նախագահ Պուտինին դեմ առ դեմ հանդիպմանը:

Պիտակ