Բելգիան ԻՊ-ին հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում
https://parstoday.ir/hy/news/world-i9571-Բելգիան_ԻՊ_ին_հարվածներ_կհասցնի_ԱՄՆ_ի_գլխավորած_կոալիցիայի_կազմում
Բելգիան հավաստում Է ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող կոալիցիայի կազմում ԻՊ-ին («Իսամական պետություն») ավիահարվածներ հասցնելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է երկրի վարչապետ Շառլ Միշելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2016 14:15 Asia/Tehran
  • Բելգիան ԻՊ-ին հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում

Բելգիան հավաստում Է ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող կոալիցիայի կազմում ԻՊ-ին («Իսամական պետություն») ավիահարվածներ հասցնելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է երկրի վարչապետ Շառլ Միշելը:

«Դուք նաեւ գիտեք, որ Նիդեռլանդների հետ համաձայնության շրջանակներում մենք կվերսկսենք մեր F16-երի առաքելությունը, մենք բանավեճեր կանցկացնենք խորհրդարանում եւ կառավարությունում՝ որոշելու համար, թե հնարավոր Է արդյոք այդ F16-երի մանդատի ընդլայնումը»,- ասել Է Միշելը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ հրավիրված մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ կարեւոր Է հասկանալ, թե Բելգիան ԱՄՆ-ի հետ համատեղ ինչ օգտակար դեր կարող Է խաղալ միջազգային կոալիցիայի շրջանակներում, որը տեղում պայքարում Է ԻՊ-ի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

orer.am

25/3/2016