Թրամփը խոստովանել է, որ Իրանին տնտեսական պատերազմ է պարտադրում
https://parstoday.ir/hy/news/world-i95733-Թրամփը_խոստովանել_է_որ_Իրանին_տնտեսական_պատերազմ_է_պարտադրում
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ իր ռազմավարությունը հիմնված է Իրանի իսլամական հանրապետությանը տնտեսական պատերազմ պարտադրելու վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2018 14:33 Asia/Tehran
  • Թրամփը խոստովանել է, որ  Իրանին  տնտեսական պատերազմ է պարտադրում

ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ իր ռազմավարությունը հիմնված է Իրանի իսլամական հանրապետությանը տնտեսական պատերազմ պարտադրելու վրա:

Երկուշաբթի օրը, Fox News-ին տված հարցազրույցում, հաստատելով  Իրանին  տնտեսական պատերազմ պարտադրելու իր ռազմավարությունը հայտարարել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից  ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանում խառնաշփոթ իրավիճակ է:

Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Իրանում դժգոհ հոսանքներին, և ընդհանրապես այդ երկրում ցանկացած անկարգությանն ու խառնակությանը:

Իրանի ժողովրդին հովանավորելու վերաբերյալ Թրամփի հայտարարություններն այն դեպքում են հնչում, երբ ԱՄՆ-ն, անտեսելով շրջափակումների ազդեցությունը Իրանի ժողովրդի  վրա, փորձում է ֆինանսական ու տնտեսական աննախադեպ ճնշումներ գործադրել այս երկրի նկատմամբ:

Անդրադառնալով Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Թրամփը նշել է.«Պուտինի կողմից  ՀԳՀԾ-ին ցուցաբերվող աջակցությունը բխում է Ռուսաստան-Իրան առևտրափոխանակումներից, այդ իսկ պատճառով այդ համաձայնագիրը Մոսկվայի օգտին է»: