ԵՄ-ն Իսրայելին զգուշացրեց պաղեստինցիների բնակարանների ավերման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i95784-ԵՄ_ն_Իսրայելին_զգուշացրեց_պաղեստինցիների_բնակարանների_ավերման_կապակցությամբ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին չորեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող «Խան-ալ-Ահմար»-ի տարածքի գյուղացիների տների ավերման կապակցությամբ Իսրայելի ընդունած որոշումը լուրջ հետևանքներ է ունենալու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2018 02:54 Asia/Tehran
  • ԵՄ-ն Իսրայելին զգուշացրեց պաղեստինցիների բնակարանների ավերման կապակցությամբ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին չորեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող «Խան-ալ-Ահմար»-ի տարածքի գյուղացիների տների ավերման կապակցությամբ Իսրայելի ընդունած որոշումը լուրջ հետևանքներ է ունենալու»:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ ԵՄ-ն մոտիկից հետևում է «Խան-ալ-Ահմար»-ի պաղեստինյան համայնքի վիճակին: Նա հայտարարել է. «Պաղեստինցիների տների ավերումն ու Իսրայելի կողմից նոր քաղաքավանների կառուցման նախագիծը ոտնահարում է միջազգային իրավունքը»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն այս հաղորդագրության մեջ հույս հայտնելով, որ Իսրայելի ռեժիմը կհրաժարվի «Խան-ալ-Ահմար»-ի տարածքի պաղեստինցիների տներն ավերելու որոշումից, ընդգծեց միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ Սիոնիստական ռեժիմի հավատարմության անհրաժեշտությունը:

Սիոնիստական քաղաքավանների կառուցումը շարունակվում է այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կողմ քվեարկեց Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքավանների կառուցումը դատապարտող բանաձևին: