ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց ԵՄ-ն կպաշտպանի Իրանում գործող իտալական ընկերություններին
Եվրոխորհրդարանում Իտալիայի Ժողովրդավարական կուսակցության պատգամավորն ասաց, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման պոտենցիալ հետևանքների դիմաց ԵՄ-ն կպաշտպանի Իրանում ակտիվ իտալական ընկերություններին»:
«Իլ Ֆերյոլի» առցանց օրաթերթի հինգշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն Եվրոխորհրդարանում Իտալիայի Ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Իզաբելա Դեմոնթեն անդրադառնալով իտալական ընկերությունների ու բիզնեսների շահերի պաշտպանության առաջնայնությունը հայտարարեց. «ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին վճռակամ է մեղմել ՀԳՀԾ-ն ստորագրվելուց հետո Իրանում ներդրում կատարած եվրոպական երկրների վրա ԱՄՆ-ի պատժամիջոցների պոտենցիալ բացասական հետևանքները»:
«Մուգերինին նաև ձգտում է նախաձեռնությունների, որոնք պիտի պահպանեն պատժամիջոցների չեղարկումից հետո ԵՄ-ի ու Իրանի միջև տնտեսական հարաբերությունների ու առևտրաշրջանառության լավ ընթացքը»,-հավելեց Դեմոնթեն:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին պատասխանելով Իզաբելա Դեմոնթեյի այն հարցումին, թե «նկատի առնելով պատվերների դադարեցման պատճառով իտալական «Դանիելի Դի Բոթերիո» ընկերության կրած 1,5 միլիարդ եվրո վնասն ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել չեզոքացնելու համար Իրանում ակտիվ ընկերությունների վրա ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունն», հայտարարել է. «ԵՄ-ն վճռականորեն մտադիր է լիարժեքորեն ու ազդեցիկ կերպով իրագործել Իրանի հետ միջուկային համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները»: