Թուրքիան դեմ է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին
Թուրքիայի առևտրի պալատի ղեկավարը դժգոհություն է հայտնել ԱՄՆ կառավարության պաշտոնատարների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման որոշման կապակցությամբ:
Ռաֆաաթ Հեսար Ջակիլիօղլուն դժգոհելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների բացասական հետևանքներից, ասել է.«Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ պաշտոնատարների որոշումը վնասում է Թուրքիայի շահերին»:
Նա հստակեցրել է.«Իրանը տարածաշրջանում Թուրքիայի կարևորագույն առեւտրային գործընկերներից մեկն է»:
Ռաֆաաթ Հեսար Ջակիլիօղլուն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես հանդիսանում է տրանզիտային երկրներից մեկը թուրքական ապրանքների արտահանման համար՝ Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի երկրներին»
Նշելով, որ Անկարայի կառավարութունը աջակցում է ՀԳՀԾ-ը համաձայնագրը հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրան դեմ ուղղված պատժամիջոցների վերադարձը հակասում է միջազգային օրենքներին: