Էրդողան.««Իրանը Թուրքիայի համար կարևոր ռազմավարական գործընկեր է»
https://parstoday.ir/hy/news/world-i96060-Էրդողան._Իրանը_Թուրքիայի_համար_կարևոր_ռազմավարական_գործընկեր_է
Թուրքիայի հանրապետության նախագահն Իրանի իսլամական հանրապետությանը համարել է իր երկրի ռազմավարական գործընկերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2018 14:54 Asia/Tehran
  • Էրդողան.««Իրանը Թուրքիայի համար կարևոր ռազմավարական գործընկեր  է»

Թուրքիայի հանրապետության նախագահն Իրանի իսլամական հանրապետությանը համարել է իր երկրի ռազմավարական գործընկերը:

Ռեջեբ Թայիբ Էրդողանը հավելել է.«Իրանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է: Անկարան  մտադիր չէ հանուն ԱՄՆ-ի դադարեցնել Իրանի հետ հարաբերությունները և միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին: Դա հակադրվում է աշխարհում անկախության մասին մեր ըմբռնմանը»:

Ընդգծելով, որ Թուրքիան իր էներգետիկան ստանում է Իրանից, Էրդողանը հավելել է.«Թուրքիան հուսով է,որ Թեհրանի դեմ պատժամիջոցների կապակցությամբ սխալ քայլ չի արվի»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը Ադրբեջան կատարած այցի շրջանակում իր պաշտոնակցի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Անկարան պարտավոր չէ միանալ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին»:

Անցած շաբաթ ԱՄՆ-ից մի պատվիրակություն է  այցելել Անկարա և այդ երկրի քաղաքական ու տնտեսական պաշտոնատարներին կոչ է արել հակաիրանական պատժամիջոցների կիրառման հարցում  աջակցել ԱՄՆ-ին, բայց Թուրքիայի իշխանությունները մերժել են պատվիրակության  դիմումը՝ դա համարելով սխալ որոշում:   

Վաշինգտոնը աշխարհի երկրներին կոչ է արել զրոյի հասցնել իրանական նավթի ներմուծումը: Աշխարհի շատ երկրներ հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի որոշմանը: