Իտալիայի խորհրդարանը բողոքել է Սիոնիստական ռեժիմի ավերիչ քայլերի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i96094-Իտալիայի_խորհրդարանը_բողոքել_է_Սիոնիստական_ռեժիմի_ավերիչ_քայլերի_դեմ
Իտալիայի խորհրդարանի պատգամավորները բողոքել են բռնագրաված տարածքներում սիոնիստների ավերիչ քայլերի դեմ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 26, 2018 13:55 Asia/Tehran
  • Իտալիայի խորհրդարանը բողոքել է Սիոնիստական ռեժիմի ավերիչ քայլերի դեմ

Իտալիայի խորհրդարանի պատգամավորները բողոքել են բռնագրաված տարածքներում սիոնիստների ավերիչ քայլերի դեմ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդմամբ, բռնագրավված Ղոդսի մոտ գտնվող Խան Ալ-Ահմար գյուղի միակ դպրոցը քանդելու Սիոնիստական ռեժիմի որոշումն արժանացել է Իտալիայի խորհրդարանի մեծ թվով պատգամավորների բողոքին:

Իտալիայի խորհրդարանի պատգամավորներն ընդգծել են, որ պետք է կանխել այդ կրթական օջախը քանդելու Սիոնիստական ռեժիմի որոշումը: 

Խան Ալ-Ահմար գյուղում գտնվող դպրոցը կառուցել են իտալացիները: Ներկայումս,  Իսրայելի ռեժիմի դատական կառույցի հրամանով, այն գտնվում  է  քանդվելու շեմին:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ 190  բնակիչների Խան Ալ-Ահմար գյուղից տարհանելու և այդ գյուղի միակ կրթական օջախը քանդելու  վերաբերյալ Ղոդսը բռնագրավող ռեժիմի նախագիծը  անօրինական քայլ է և խախտում է միջազգային կոնվենցիաները: