ԱՄՆ-ն զինտեխնիկա է տեղափոխել Վրաստան
https://parstoday.ir/hy/news/world-i96101-ԱՄՆ_ն_զինտեխնիկա_է_տեղափոխել_Վրաստան
ԱՄՆ-ն հինգշաբթի օրը Վրաստան է տեղափոխել ՆԱՏՕ-ի զորավարժություններում օգտագործվող ռազմական տեխնիկան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2018 03:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն զինտեխնիկա է տեղափոխել Վրաստան

ԱՄՆ-ն հինգշաբթի օրը Վրաստան է տեղափոխել ՆԱՏՕ-ի զորավարժություններում օգտագործվող ռազմական տեխնիկան:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 1-ց 15-ը Վրաստանում անցկացվելիք «Արժանավոր գործընկեր-2018» զորավարժության ընթացքում օգտագործվելու են 12 «Bradley» զրահապատներ, 5 «Abrams M1A2» տանկեր, 28 «Stryker» տեսակի զրահապատ ամենագնացներ և այլ զինտեխնիկա:

Ամերիկյան զինտեխնիկան Ռումինիայի Կոնստանտա նավահանգստից փոխադրվել է Սև ծովի ափին գտնվող Վրաստանի Փոթիի նավահանգիստը, այնտեղից՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Վազիանի» ռազաբազան, որտեղ անց է կացվելու զորավարժությունը:

Զինտեխնիկայից բացի, ամերիկացի մի խումբ զինծառայողներ Եվրոպայից Վրաստան են գործուղվել: Իսկ մնացած ռազմական ջոկատներն այդ երկիր կժամանեն մի քանի փուլերում:

Զորավարժությանը մնասնակցելու են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հայաստանի ու Ադրբեջանի ավելի քան 3000 զորայիններ:

«Արժանավոր գործընկեր» զորավարժություն արդեն չորրորդ տարին անցկացվում է Վրաստանում: