Թուրքիան սպառնացել է ԱՄՆ-ին
Թուրքիայի կառավարությունը սպառնացել է ԱՄՆ-ին, որ եթե Դոնալդ Թրամփն այդ երկրին չտրամադրի F-35 նոր տեսակի կործանիչները, ապա Անկարան կդիմի միջազգային դատարանին:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, թուրքական Դեյլի Սաբահ օրաթերթը գրել է.-«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը սպառնացել է Թուրքիային՝ ամերիկացի քահանային ազատելու կապակցությամբ, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ երբեք չի նահանջի իր դիրքորոշումից»:
Թուրքիայի կառավարությունը 2016 թ. հոկտեմբերին ձերբակալել է ամերիկացի քահանա Էնդրյու Բրոնսոնին, ահաբեկչական գործողությունների, լրտեսության և Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեղադրանքով:
Վերջերս Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում լարվածություն է առաջացել Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 հրթիռների գնման, Սիրիայի քրդերի և ԱՄՆ-ի կողմից Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային չհանձնելու հարցերով: