Իրանի պատժամիջոցներին վերջ տալու դիմումը տեղադրվեց Սպիտակ տան կայքում
Մի խումբ իրավապաշտպաններ և ՀԿ-ների անդամներ Սպիտակ տան կայքում տեղադրել են «Հենց հիմա վերջ տվեք Իրանի պատժամիջոցներին» խորագրով դիմումը:
Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, հուլիսի 25-ին Սպիտակ տան կայքում տեղադրված այս հանրային կոչում ասված է, որ տնտեսական պատժամիջոցներն անպատճառաբանելի քայլեր են, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների լայնամասշտաբ ոտնահարման:
Այս դիմումի մեջ անցած չորս տասնամյակներում Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներն անարդար են բնութագրվել և ընդգծվել է, որ դրանք նպատակ են ունեցել հարվածել Իրանի ժողովրդի անկախությանը, զարգացմանն ու առաջադիմությանը:
Դիմումի մեկ այլ բաժնում իրավապաշտպաններն ու ՀԿ-ները Սպիտակ տանը կոչ են արել անհապաղ առկախել Իրանի դեմ պատժամիջոցները:
Նամակի վերջում տեղադրված են #StopIranSanction և #StopTrump հեշթեգները:
ԱՄՆ-ի նախագահը, լքելով ՀԳՀԾ-ն ընդգծել է, որ մինչև նոյեմբերի 4-ը զրոյացնելու է Իրանի նավթի արտահանումը: