Իրանի պատժամիջոցներին վերջ տալու դիմումը տեղադրվեց Սպիտակ տան կայքում
https://parstoday.ir/hy/news/world-i96254-Իրանի_պատժամիջոցներին_վերջ_տալու_դիմումը_տեղադրվեց_Սպիտակ_տան_կայքում
Մի խումբ իրավապաշտպաններ և ՀԿ-ների անդամներ Սպիտակ տան կայքում տեղադրել են «Հենց հիմա վերջ տվեք Իրանի պատժամիջոցներին» խորագրով դիմումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2018 02:48 Asia/Tehran
  • Իրանի պատժամիջոցներին վերջ տալու դիմումը տեղադրվեց Սպիտակ տան կայքում

Մի խումբ իրավապաշտպաններ և ՀԿ-ների անդամներ Սպիտակ տան կայքում տեղադրել են «Հենց հիմա վերջ տվեք Իրանի պատժամիջոցներին» խորագրով դիմումը:

Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, հուլիսի 25-ին Սպիտակ տան կայքում տեղադրված այս հանրային կոչում ասված է, որ տնտեսական պատժամիջոցներն անպատճառաբանելի քայլեր են, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների լայնամասշտաբ ոտնահարման:

Այս դիմումի մեջ անցած չորս տասնամյակներում Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներն անարդար են բնութագրվել և ընդգծվել է, որ դրանք նպատակ են ունեցել հարվածել Իրանի ժողովրդի անկախությանը, զարգացմանն ու առաջադիմությանը:

Դիմումի մեկ այլ բաժնում իրավապաշտպաններն ու ՀԿ-ները Սպիտակ տանը կոչ են արել անհապաղ առկախել Իրանի դեմ պատժամիջոցները:

Նամակի վերջում տեղադրված են  #StopIranSanction և #StopTrump հեշթեգները:

ԱՄՆ-ի նախագահը, լքելով ՀԳՀԾ-ն ընդգծել է, որ մինչև նոյեմբերի 4-ը զրոյացնելու է Իրանի նավթի արտահանումը: