ՀԳՀԾ-ն համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար անհրաժեշտություն է. Կանադա
Կանադայի ԱԳ նախարարը կրկին ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն վավերացվել է ԱԽ-ի կողմից: Նա ասել է. «Այս համաձայնությունը տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ու խաղաղության ապահովման համար անհրաժեշտություն է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քրիստիա Ֆրիլանդը չորեքշաբթի օրը պատասխանելով Իրանի կապակցությամբ այդ երկրի քաղաքականությունների մասին կանադացի իրանցիների կոնգրեսի նամակին, հավելել է. «Կանադան աջակցում է այն օրենքները, որոնց հիմքում ընկած են միջազգային կանոնները»:
«Վերջերս Տորոնտոյում գումարված Մեծ Քսանյակի ԱԳ նախարարների նիստում նախարարներն Իրանի հետ միջուկային համաձայնությանը հավատարիմ մնալու հարցում պայմանավորվածություն ձեռք բերեցին»,-հայտարարել է Ֆրիլանդը, հայտնելով ՀԳՀԾ-ի հանդեպ իր աջակցությունը:
ԱՄՆ վարչակազմը մայիսի 8-ին լքեց ՀԳՀԾ-ն և դրանից հետո հայտարարեց, որ մինչև 2018 թվականի նոյեմբերի 4-ը զրոյացնելու է Իրանի նավթի արտահանումը:
Աշխարհի շատ երկրներ հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի ցանկությանը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի կառավարության հրաժարումն արժանացել է ներքին ու միջազգային խիստ քննադատության: