ՀԳՀԾ-ն դեռ հաստատուն է. Ֆրանսիա
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծելով ՀԳՀԾ-ի գոյատևման նշանակությունն անդրադարձել է Իրանի հետ բանակցության վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկին:
Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը չորեքշաբթի օրն ասաց. «Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման այս համաձայնությունը դեռ հաստատուն է»:
«ՀԳՀԾ-ն կարևոր է, քանի որ կանխում է տարածաշրջանում լարվածությունների սրվելը»,-հավելել է Ժան-Իվ Լը Դրիանը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր արտահայտությունների մեկ այլ բաժնում ընդգծել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Իրանիդեպքեւ նույնպես օգտագործել այն մեթոդը, որ կիրառվեց Հյուսիսային Կորեայի նկատմամն, այսինքն սկսել կոշտ հռետորաբանությամբ, խիստ քայլեր ձեռնարկել և ապա բանակցության առաջարկ ներկայացնել»:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում առանց նախապայմանի բանակցեց Իրանի պաշտոնատարների հետ:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի գիշեր ընդգծելով, որ սպառնալիքը, պատժամիջոցներն ու քարոզչական հնարքներն այլևս էֆեկտիվ չեն, ընդգծել է. «ԱՄՆ-ն միայն կարող է ինքն իրեն նախատել այն բանի համար, որ հեռացել է ՀԳՀԾ-ից և լքել է բանակցության սեղանը»: