ԱՄՆ-ն զգուշացրել է Եվրոպային
Washington Free Beacon ինտերնետային կայքն այսօր առավոտյան հաղորդել է,որ ԱՄՆ կառավարությունն ու Կոնգրեսը եվրոպական երկրներին նախազգուշացրել են Իրանի հետ առևտրային հարաբերությունները շարունակելու կապակցությամբ:
Washington Free Beacon կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և այդ երկրի Կոնգրեսն ընդգծել են,որ ԱՄՆ-ը չի տարակուսի հակաիրանական պաժտամիջոցները խախտող երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Washington Free Beacon կայքը նաև նշել է,որ ԱՄՆ կառավարությունը Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահախորդակցության Միության (SWIFT) անդամներին զգուշացրել է Իրան բանկերի հետ համագործակցելու կապակցությամբ:
Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին ԱՄՆ 10 սենատորներ նամակ հղելով Վաշինգտոնում Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի դեսպաններին, նախազգուշացրել էին Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները շրջանցելու կամ դրանք թուլացնելու կապակցությամբ: