Հնդկաստանն ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i96470-Հնդկաստանն_ուշադրություն_չի_դարձնում_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցներին
Հնդկաստանի լրատվամիջոցները ողջունելով այս երկրի ցորենի երկրորդ բեռնվածքը Իրանի տարածքով Աֆղանստան առաքումը , նշել են,որ այդ քայլը ցույց է տալիս,որ Նոր Դելին ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հղում անելով «Հելլենիկ Շիփփինգ Նյուզ» կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 14:55 Asia/Tehran
  • Հնդկաստանն ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին

Հնդկաստանի լրատվամիջոցները ողջունելով այս երկրի ցորենի երկրորդ բեռնվածքը Իրանի տարածքով Աֆղանստան առաքումը , նշել են,որ այդ քայլը ցույց է տալիս,որ Նոր Դելին ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հղում անելով «Հելլենիկ Շիփփինգ Նյուզ» կայքին:

Ըստ հաղորդման,  չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին ու հակաիրանական պատժամիջոցներին,  Հնդկաստանի ցորենը Աֆղանստան փոխադրող երկրորդ նավը հանգրվանեց Իրանի Չաբահար նավահանգստում:

«Սթեյթսման» տնտեսական կայքն անդրադառնալով Իրանի հետ Հնդկաստանի համագործակցության շարունակմանը գրել է.«Հնդկաստանը արտաքին առևտուրն իրականացնում է իր շահերի համաձայն և ոչ մի ուշադրություն չի դարձնում մյուս երկրների ճնշումներին»:

Ավելի վաղ Հնդկաստանի տրանպորտի նախարար Նիթին Գադքարին հույս էր հայտնել,որ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Հնդկաստանի կառավարութունը կկարողանա մինչև 2019 թվականը  Իրանի Չաբահար նավահանգստում իրագործել իր տնտեսական ծրագրերը: