Լարիջանին ելույթ է ունեցել Բաղդադում կայացած իսլամական երկրների միջխորհրդարանական միության համաժողովին
Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Իսլամական երկրների պառլամենտական պատվիրակությունները գործնական քայլեր պիտի կատարեն տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ»:
Կիրակի հունվարի 24-ին, Իսլամական երկրների միջխորհրդարանական միությունների նախագահների Բաղդադում կայացած համաժողովին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«Իսլամական երկրների պառլամենտական պատվիրակությունները գործնական քայլեր պիտի կատարեն տարածաշրջանի բռնահարված՝ մասնավորապես Իրաքի, Սիրիայի և Եմենի ժողովուրդների ցավերը մեղմելու ուղղությամբ»:
Լարինջանին «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի» գործադրման հանձնվելը համարել է պատմության մեջ բացված նոր էջ՝ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունների մակարդակը բարձրացնելու համար:«Տարածաշրջանի երկրները կարող են օգտվելով Վիեննայում ձեռք բերված համաձայնությունից հետո ստեղծված պայմաններից, քայլեր վերցնեն տարածաշրջանում ահաբեկչության ու ծայրահեղականության վտանգը կասեցնելու ուղղությամբ»,հավելել է Լարիջանին:
Նշելով որ Իրանի ցանկությունը հարևան երկրների հետ համագործակցությունների ընդլայնումն ու ամրապնդումն է, Լարիջանին հույս է հայտնել, որ այս տարի Բաղդադում ընթացող Իսլամական երկրների միջխորհրդարանական միությունների համաժողովը կկարողանա հաջողել իսլամական պետությունների ժողովուրդների միջև համերաշխության ամրապնդման գործում և ազդեցիկ քայլեր վերցնել իսլամական երկրների ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ:
Շիա ազատամիտ հոգևորական Շեյխ Նիմր Բաղեր Ալ-Նիմրի մահապատժի ենթարկելը միջազգային և մարդու իրավունքների բացահայտ խախտում համարելով, Լարիջանին հավելել է«Այս քայլը հանգեցրել է ծայրահեղականության և իսլամական երկրների պառակտումների առավել սրմանը»: