Միջուկային պատժամիջոցների գործադրման համար Թրամփի հրամանագիրը՝ սպառնալիքների ու անհիմն խոսքերի կրկնություն
https://parstoday.ir/hy/news/world-i96553-Միջուկային_պատժամիջոցների_գործադրման_համար_Թրամփի_հրամանագիրը_սպառնալիքների_ու_անհիմն_խոսքերի_կրկնություն
Իրանի միջուկային պատժամիջոցների վերականգնման ժամկետից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը ստորագրեց այդ անօրինական պատժամիջոցների գործադրման հրամանագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2018 02:59 Asia/Tehran
  • Միջուկային պատժամիջոցների գործադրման համար Թրամփի հրամանագիրը՝ սպառնալիքների ու անհիմն խոսքերի կրկնություն

Իրանի միջուկային պատժամիջոցների վերականգնման ժամկետից մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը ստորագրեց այդ անօրինական պատժամիջոցների գործադրման հրամանագիրը:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սպիտակ տունը  երկուշաբթի օրը, տարածելով պատժամիջոցների գործադրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունը հայտարարել է, որ երեքշաբթի օգոստոսի 7-ից վերականգնվելու են ավտոարդյունաբերության և ոսկու ու ռիալի հետ կապված պատժամիջոցները, իսկ բանկային ու նավթային պատժամիջոցների գործադրումը կսկսվի 2018 թվականի նոյեմբերի 5-ից:

Այս հաղորդագրության մեջ Թրամփը սպառնացել է, որ Իրանի հետ աշխատանքի ծավալը չկրճատելը կարող է ծանր հետևանքներ ունենալ անձանց ու կառույցների համար:

Այս շրջագծում ԱՄՆ նախագահը փորձ է կատարել եվրոպական ընկերություններին հրահրել Իրանից հեռանալու հարցում և դա ի տես այն բանի, որ ԵՄ-ն ՀԳՀԾ-ի կողմերը համարվող եվրոպական երեք երկրների հետ միասին երեկ համատեղ մի հայտարարությամբ պաշտոնապես հայտարարեց, որ երեքշաբթի օրվանից գործադրման հանձնելով արգելակման օրենքներն Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դիմաց կպաշտպանի այդ ընկերությունների աշխատանքը:

Պեկինն էլ հայտարարել է, որ չի միանալու ԱՄՆ-ի նավթային շրջափակումներին և կշարունակի Իրանից նավթի գնումը:

Այդուհանդերձ Թրամփն այս հաղորդագրության մեջ պասիվ դիրք ընդունելով տարբեր երկրներին կոչ է արել միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Թրամփն անդրադառնալով պատժամիջոցների վերականգնման մասին հրամանագրի ստորագրմանը կրկին սարսափելի համաձայնություն անվանեց ՀԳՀԾ-ն և Իրանին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար սպառնալիք համարեց:

Այս կապակցությամբ Թրամփը որևէ ակնարկ չկատարեց ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հայտնած լիարժեք աջակցությանը և ԱԷՄԳ-ի բազմաթիվ զեկույցներում ու եվրոպացի  պաշտոնատարների դիրքորոշումներում Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական էության հաստատմանը:

Թրամփը մեկ այլ հակասության մեջ մտնելով և թվելով Իրանի ժողովրդի դեմ թշնամության ու անարդար պատժամիջոցների գործադրման ուղղությամբ իր վարչակազմի բազմաթիվ քայլերը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցության ու պայմանավորվածության հանգելու համար պատրաստ է: