Մոսկվան գնահատում Իրանի պատժամիջոցների դեմ ընդունած ԵՄ դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i96621-Մոսկվան_գնահատում_Իրանի_պատժամիջոցների_դեմ_ընդունած_ԵՄ_դիրքորոշումը
Ռուսաստանի պաշտոնատարները հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ԵՄ կողմից ցուցաբերած ընդդիմությունը վկայում Վաշինգտոնի միակողմանի քաղաքականության դեմ ԵՄ վճռականության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2018 12:47 Asia/Tehran
  • Մոսկվան գնահատում  Իրանի պատժամիջոցների դեմ  ընդունած ԵՄ դիրքորոշումը

Ռուսաստանի պաշտոնատարները հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ԵՄ կողմից ցուցաբերած ընդդիմությունը վկայում Վաշինգտոնի միակողմանի քաղաքականության դեմ ԵՄ վճռականության մասին:

ՌԴ Դումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցների դեմ ԵՄ որոշումը ցույց է տալիս, որ Բրյուսելն առաջին անգամ ամուր և  գործնական կանգնած է Միացյալ Նահանգների միակողմանի  դիրքորոշումների դեմ:

Սլուցկին հավելել է.-«Սա առաջին անգամն է, որ Եվրոպան դեմ է ԱՄՆ-ի որոշումներին»:

Ռուս պաշտոնյան ասել է, որ, անկասկած, տնտեսական նկատառումները մեծ դեր են խաղում Եվրամիության այս դիրքորոշման վրա: 

Սլուցկին հավելեց, որ ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալը  կարող է բացասական ազդեցություն ունենալ ԵՄ անդամ պետությունների տնտեսության վրա, իհարկե, տնտեսությունը  միակ գործոն չէ Միացյալ Նահանգների հետ ԵՄ այդպիսի առճակատմանը: